Մադրիդի կենդանաբանական ակվարիում
Մադրիդի կենդանաբանական ակվարիում | |
---|---|
Տեսակ | կենդանաբանական այգի և հանրային ակվարիում |
Տեղագրություն | Մադրիդ Իսպանիա |
Հիմնադրված | 1972 |
Կայք | zoomadrid.com |
Zoo de Madrid Վիքիպահեստում |
Մադրիդի կենդանաբանական ակվարիում, 20 հեկտարի (49 ակրի) վրա կառուցված կենդանաբանական այգի և ակվարիում, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կասա դե Կամպոյում[1]։ Այն քաղաքի սեփականությունն է, սակայն կառավարվում է զվարճանքների միջազգային կազմակերպության՝ «Ռեունիդոս Այգու» կողմից։ Այգին բացվել է 1770 թվականին և համարվում է Իսպանիայի ամենամեծ կենդանաբանական այգիներից մեկը, ինչպես նաև այգին այն սակավ վայրերից մեկն է, որտեղ բնակվում են հսկա պանդաները։
Այգին Եվրոպայի կենդանաբանական այգիներ և ակվարիումներ, ինպես նաև Աշխարհի կենդանաբանական այգիներ և ակվարիումներ կազմակերպությունների անդամ է։
Պատմական վկայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադրիդի առաջին կենդանաբանական այգին բացվել է Ռետիրո այգում 1770 թվականին «Վայրի գազանների տուն» անվամբ, որտեղ ցուցադրվում էին Ամերիկայից և Ասիայի ծայրամասերից բերված կենդանիներ, որոնց համար նախատեսված տարածքը մինչև այժմ կազմում է 8 մղոն։ Լաս Վեգասի կենդանաբանական ակվարիումի նոր հաստատությունները կառուցվել են 1972 թվականին։
Հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատությունների ցուցադրումներում ներառված է կենդանաբանական այգի, այգի, որտեղ կարող են կենդանիների հետ շփվել և կերակրել, ակվարիում, որի մեջ տեղավորվում է 2,000,000 լիտր աղի ջուր, դելֆինների և թռչունների ցուցադրություն; Այն ներառում է նաև բազմաթիվ ռեստորաններ, նավակով և գնացքով ուղևորություններ[2]։
Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին օթևան է տալիս 500 տարբեր ցեղատեսակների՝ ավելի քան 6000 կենդանիների։
Պանդաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Չինաստանը Իսպանիայի թագավորին է ներկայացնում երկու մեծ պանդաներին՝ Շաո Շաոյին և Քոյեն Քոյենին։ Նրանց ձագը՝ Չու-լինը, որը ծնվել էր 1982 թվականին, մահանում է 1996-ին։ Չու-լինը առաջին պանդան էր, որը ծնվել է Եվրոպայում կատարված արհեստական բեղմնավորմամբ[3]։
Այժմ կենդանաբանակն այգին մեծ պանդաներ Բին Քսին (Էմ) և Հուա Զուի Բա (Էֆ) տունն է դարձել, որոնց Մադրիդ են բերել 2007 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երկվորյակ ձագեր Պոն և Դե Դեն հենց այդ պանդաների ձագերն են, որոնք ծնվել են 2010 թվականի սեպտեմբերի 7-ին[4]։ Նրանք բեղմնավորվել են արհեստական ճանապարհով[5]։
Կոալաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կենդանաբանական այգում կոալաների մի փոքր խումբ է ապրում։ Կոալաներին պահում են հատուկ ջերմաստիճանով կարգավորվող տարածքում և կերակրում էվկալիպտի տերևներով, որոնք բերվում են Հյուելվայից[6]։
Պրիմատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանաբանական այգին ունի ահռելի քանակությամբ պրիմատներ՝ ներառյալ առևմտյան սարահարթերից բերված գորիլլաներ, սովորական շիմպանզեներ, մանդրիլներ, արևելյան կոլոբուսներ, օրանգուտաններ և լեմուրների մի շարք ցեղատեսակներ[7][8][9]։
Դելֆինարիում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանաբանական ակվարիումի դելֆինարիումը կառուցվել է 1987 թվականին և ներկայումս ունի ինը աֆալինա՝ 7 էգ և 2 արու[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zoo Aquarium Madrid-Madrid Guide». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Goodzoos: Zoo Aquarium Madrid». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Pandas sent off to Spain». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Pandas at Madrid Zoo». giantpandazoo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Twin pandas born at Madrid Zoo». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
- ↑ Agencia EFE. «Alimentación a la carta desde Huelva para koalas del Zoo Aquarium de Madrid» (Spanish). Cádiz, Spain: LA Voz Digital. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Unknown (2008). «Nace un gorila en el Zoo de Madrid por primera vez en 14 años» (Spanish). Madrid, Spain: El Mundo. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Redacción La Vanguardia. «Nace un lémur de cola anillada en un zoo de Madrid» (Spanish). Barcelona: La Vanguardia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ García Lozano, Fernando (2011 թ․ ապրիլի 5). «Boo el bebé orangután del zoo de Madrid ya tiene padrino» (Spanish). Madrid: La Razón. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dolphins at Madrid Zoo». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի կենդանաբանական ակվարիում» հոդվածին։ |